2023թ․ համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 22-ը 

2023թ․ համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը  երկարաձգվել է մինչև հուլիսի 22-ը 

«Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը»,-ասված է ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ։

Հետևաբար, մինչև սույն թվականի հուլիսի 22-ը չեն կիրառվի՝

  • «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի   169¹. հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները,
  • ՀՀ հարկային օրենսգրքի 401 հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հաշվարկված տույժերը,
  • ՀՀ հարկային օրենսգրքի 402 հոդվածի համաձայն հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար կիրառվող տուգանքը։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է նույնականացման խնդիր չունեցող քաղաքացիներին հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում