Թուրքիայի և Հունաստանի միջև ճգնաժամը խորանում է

Թուրքիայի և Հունաստանի միջև ճգնաժամը խորանում է

Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։

Հունական կողմի հայտարարությունները Էգեյան ծովում զբոսայգիների ստեղծման վերաբերյալ արժանանում են Թուրքիայի հախուռն արձագանքին։

Չնայած թուրքական կողմի կոշտ հռետորաբանությանը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ելույթ ունենալով Աթենքում տեղի ունեցած ծովային տնտեսության, կլիմայական ճգնաժամին, ձկնորսությանը և ծովի աղտոտվածությանը վերաբերող համաժողովում, դարձյալ վերահաստատել է Էգեյան ծովի տարածքում ծովային զբոսայգիներ ստեծելու իրենց մտադրություներն ու ծրագրերը։

Թուրքական մամուլը, անդրադառնալով հունաստանի վարչապետի վերոնշյալ ելույթին, ընդգծում է, որ այդ հայտարարություններն էլ ավելի կխորացնեն լարվածությունն ու ճգնաժամը պաշտոնական Անկարայի և Աթենքի միջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում