Չինական  Xiaomi-ն ձեռնոց է նետում Tesla-ին

Չինական  Xiaomi-ն ձեռնոց է նետում  Tesla-ին

Չինական  Xiaomi  ընկերությունը պատրաստվում է թողարկել իր երկրորդ մեքենան, որը քաղաքային արտաճանապարհային մոդել է լինելու։  Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընկերությունն արդեն պլանավորել է Super Ultra 7-ի թողարկումը։

Ապագա մեքենայի բնութագրերը դեռևս չեն բացահայտել այն մշակողներ, բայց հայտնի է, որ մեքենան, ըստ էության, Tesla Model Y-ի նմանօրինակն է լինելու։  Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ կորպորացիան կթողարկի   1000 նման ավտոմեքենա։ Նաև նշվում է, որ Xiaomi-ն կենտրոնացել է ավտոմոբիլային շուկայի վրա, որպեսզի նվազեցնի սմարթֆոնների անկայուն շուկայից ունեցած կախվածությունը։

Ապրիլի վերջին կորպորացիան հայտնել էր, որ Apple-ի օգտատերերը սկսել են ակտիվորեն հետաքրքրվել չինական բրենդով։ Ընկերության տնօրեն Լեյ Ցզունը հայտարարել էր, որ ի սկզբանե մտադիր են եղել ստեղծել մեքենա, որը դուր կգա Apple-ի սիրահարներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում