Իրանում գազատար է պայթել․ կան զոհեր

Իրանում գազատար է պայթել․ կան զոհեր

Իրանի հարավում՝ Աբդանան քաղաքում, գազատար խողովակ է պայթել, կան տուժածներ։ Ինչպես հաղորդում է ISNA  գործակալությունը, այդ մասին հայտնել է քաղաքային իշխանությունը։

Միջադեպի հետևանքով երկու աշխատակից մահացել են, ևս երկուսը ստացել են վնասվածքներ։

«Աբդանանում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով բնակելի տուն է փլվել։ Երկու հոգի մահացել են, երկուսն էլ՝ վիրավորվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր հեռահաղորդակցական ընկերություններից մեկի կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ, իսկ պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում