ՀՀ-ի կողմից ներդրում անելուց հրաժարվելու պատճառով պահանջվում է ՀԱՊԿ 2024թ․ բյուջեի ճշգրտում․ ՌԴ ԱԳՆ
10/06/2024 09:58
Նմանատիպ
ՀՀ-ի կողմից ներդրում կատարելուց հրաժարվելու պատճառով պահանջվում է ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի ճշգրտում։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը: Ընդ որում, ներդրումների «վերաբաշխման» մասին խոսք չի գնում, կգործարկվեն նաեւ առկա պահուստները։ Բայց Երևանը պահպանում է ֆինանսավորման պարտավորությունները՝ Կազմակերպության կանոնադրությանը և այլ փաստաթղթերին համապատասխան։
Սա միջազգային կազմակերպությունների գործունեության համաշխարհային պրակտիկա է, որտեղ ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի ցանկությունից «սառեցնել» կամ նույնիսկ դադարեցնել իր անդամակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում