Ռուսաստանի ու Իրանի միջև համաձայնագրի կնքումը ձգձգվում է

Ռուսաստանի ու Իրանի միջև համաձայնագրի կնքումը ձգձգվում է

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի կնքումը կասեցվել է «իրանցի գործընկերների մոտ խնդիրների պատճառով»:  Այդ մասին «РИА Новости»-ին  ասել է ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի պետ Զամիր Քաբուլովը։

«Համաձայնագրի ստորագրման որոշումը երբեք չի կորցրել իր ուժը և կապված չէ վերջին իրադարձությունների հետ։ Սա ռազմավարական որոշում է երկու երկրների ղեկավարության կողմից։ Գործընթացը կասեցվել է իրանցի գործընկերների մոտ առաջացած խնդիրների պատճառով, բայց չեմ կասկածում,  որ մինչև համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կհարթվեն խնդիրները, և կորոշվի ստորագրման ժամանակն ու վայրը»,- ասել է Քաբուլովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում