ՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը

ՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը

Հայաստանը դիտարկում է Israel Aerospace Industries-ից Իսրայելի «Բարաք 8» հակաօդային պաշտպանության համակարգը (MR-SAM) գնելու հնարավորությունը, հայտնում է Bulgarian Military-ն։

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության այդ համակարգը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է։

Այն նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից հուսալի հակաօդային պաշտպանություն ապահովելու համար։

«Բարաք-8» հրթիռն ունի մի շարք առաջադեմ տեխնիկական բնութագրեր։ Այն հագեցած է ակտիվ ռադարային ինքնագնաց գլխիկով, որը թույլ էտալիս բարձր ճշգրտությամբ հետևել թիրախներին և խոցել դրանք։

Համակարգն իր մեջ ներառում է ռադար, մարտական կառավարման համակարգ, շարժական արձակման կայաններ և ռադիոհաճախականության առաջադեմ սենսորով ապահովված կալանիչներ:

Աղբյուրը աննախադաեպ է համարել Հայաստանի նման հետաքրքրվածությունը՝ հիշեցնելով, որ Իսրայելը Ադրբեջանին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում