Բայդենը կոչով կդիմի ամերիկացիներին
23/07/2024 21:51
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկացիների առջև՝ կապված նախագահական մրցավազքից դուրս գալու իր որոշման հետ: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Բայդենը և նրա մերձավոր օգնականները սկսել են աշխատել ելույթի վրա, որի մասին նա հիշատակել է իր կիրակնօրյա նամակում՝ խոստանալով «մանրամասն» բացատրել, թե ինչու է որոշել դուրս գալ 2024 թվականի քարոզարշավից»,-նշում է հեռուստաալիքը:
Միևնույն ժամանակ, Բայդենը ցանկանում է Դելավեր նահանգից, որտեղ կորոնավիրուսի պատճառով գտնվում է կարանտինում, որքան հնարավոր է շուտ վերադառնալ Սպիտակ տուն, սակայն նրա շրջապատը խնդրում է մի փոքր հետաձգել ամերիկացիներին ուղղված իր կոչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում