Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից:

Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը, որից հետո ցանկացած պայմանավորվածություն, համաձայնություն կամ պայմանագիր արդեն դառնալու է ոչ էական»,-գրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում