«Հայկական ժամանակ». Նժդեհի արձան՝ Երևանում

«Երևանի ավագանու այսօր կայանլիք նիստում կքննարկվի Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցը:

Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը:

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս պատրաստ է միայն արձանի գիպսե մակետը՝ իրական չափից 3 անգամ փոքր: Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն:շ

Արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015թ.-ի աշնանը:

Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը թեժացավ բոլորովին անսապասելի համատեքստում: Երբ Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, տրամաբանական շեշտադրում հնչեց, որ փաստորեն՝ նժդեհական իշխանությունը ուզում է Երևանում տեղադրել Նժդեհին գնդակահարածների ներկայացուցչի արձանը, մինչդեռ հենց իր՝ Նժդեհի արձանը Երևանում չկա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում