ԱՄՆ-ն միջուկային զենք կտրամադրի Հարավային Կորեային
31/10/2024 19:44
Նմանատիպ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Հարավային Կորեայինն բոլոր տեսակի զենքերով, այդ թվում միջուկային՝ պաշտպանելու Վաշինգտոնի մտադրության մասին:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ այսօր այդ մասին նա տեղեկացրել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հենին։
«Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է Հարավային Կորեայի պաշտպանությանը, և զսպվածության մեր ընդլայնված խոստումը մնում է անփոփոխ։ Այն հաստատվում է հրթիռային պաշտպանության ամերիկյան կոնվենցիոն միջոցների ամբողջական հավաքածուով, միջուկային և առաջադեմ ոչ միջուկային սպառազինությամբ»,- ասել է նա։
Օսթինը հավելել է, որ Վաշինգտոնը նաև մտադիր է շարունակել զորավարժությունները Սեուլի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում