Ուկրաինայում զինծառայողները վերջանում են․ Sky News

Ուկրաինայում զինծառայողները վերջանում են․ Sky News

Ուկրաինական բանակը դժբախտության մեջ է հայտնվել հետևակի և ռազմական մատակարարումների պակասի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Sky News-ի թղթակից Ստյուարտ Ռամզին:

«Ուկրաինայի ԶՈւ-ն միանշանակ դժվարության մեջ է, քանի որ չեն ստանում իրենց անհրաժեշտ մատակարարումը: Իսկ ամենակրիտիկականն այն է, որ հետեւակը պարզապես վերջանում է։ Նրանք ստիպված են օգտագործել ամերիկյան տանկերը հետևակային զորավարժություններում միայն մարտիկներին աջակցելու համար, քանի որ գետնի վրա բավարար մարդիկ չունեն հարձակումներ իրականացնելու համար»,-ասել է Ռամզին։

Թղթակցի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների շրջանում ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանա իրավիճակը, հատկապես, եթե դադարեցվի Ուկրաինայի օգնությունը արևմտյան դաշնակիցներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում