Թուրքիան կարող է նոր պատերազմի մեջ ներգրավվել
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի՝ նման բան տեղի կունենա, եթե Թուրքիայի ազգային անվտանգությանը վտանգ սպառնա: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Սահմանային ռազմական գործողությունները միշտ էլ օրակարգում են՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու և մեր քաղաքացիների խաղաղությունը պահպանելու համար: Եթե մենք վտանգ զգանք, ապա պատրաստ ենք ցանկացած պահի սկսելու ռազմական գործողություններ: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց Սիրիայի հյուսիսում լիակատար անկայունություն է»,- նշել է Էրդողանը:
Ըստ նրա՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
«Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ, միտված են մեր սեփական անվտանգությունն ապահովելուն: Մեր հետագա քայլերը նույնպես նպատակ ունեն լուծել այս խնդիրը: Դեռ կան տարածքներ, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից, ինչը վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը», – նշել է Էրդողանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում