21-րդ դարը էներգետիկայի դարն է.Դավութօղլու

Ադրբեջանը և Թուրքիան կարողացան իրականացնել Տրանսանատոլական գազամուղ ծրագիրը:Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքերով, այդ նախագիծը Թուրքիայի համար կարևոր էր ոչ միայն էներգետիկ կարիքների բավարարման,այլև Թուրքիան էներգետիկ անցման գոտի դարձնելու տեսանկյունից:

«TANAP-ի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի գազամուղերը միմյանց կկապվեն Վրաստանի միջոցով: 16 միլիարդ խորանարդ մետր գազից 6-ը կօգտագործվի թուրքական տնտեսության կարիքները հոգալու համար, իսկ մնացածը՝ կփոխադրվի Բալկաններ և Եվրոպա:

«Գազի ծավալները քիչ-քիչ կմեծացվեն և 2026թ-ին կհասնեն 31 միլիարդ խորանարդ մետրի: Ծրագրի առաջին փուլը կավարտվի 2018թ-ին»:

Դավութօղլուն նշել է, որ ծրագրի գործարկման համար անհրաժեշտ սարքավորումների 80 տոկոսը կարտադրվի Թուրքիայում: Anadolu գործակալությանը տված հարցազրույցի վերջում Թուրքիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը էներգետիկայի դարն է:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում