ԲԴԽ անդամի թեկնածուն արցախատյաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է. «Ժողովուրդ»

ԲԴԽ անդամի թեկնածուն արցախատյաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, որի համար առաջադրել են ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, ով հայտնի է արցախատյաց եւ ընդդիմադիրների հասցեին ուղղված ոչ կոռեկտ գրառումներով:

Իհարկե, «ժրաջան» ՔՊ-ականները հերթական նստաշրջանից հետո մտադիր չեն գնալ հանգստի. մինչև տարեմուտ դեռ արտահերթ նիստեր կանեն, օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգան, կիսատ աշխատանքներն ավարտին կհասցնեն և նոր կմեկնեն ամանորյա արձակուրդի՝ վայելելու պարգևավճարները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում