Ինչո՞վ է Բայդենն ասոցացվում ամերիկացիների մոտ․ Daily Mail
Նմանատիպ
Ամերիկացի ընտրողները ծերությունը, անկումներն ու գնաճն անվանել են երեք գլխավոր իրադարձությունները, որոնք ասոցացվում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը, հղում անելով ամերիկյան JL Partners հետազոտական կազմակերպությանը:
«Ընտրողներին խնդրեք մեկ բառով նկարագրել, թե ինչ կհիշեն Ջո Բայդենի նախագահությունից, և արդյունքները ճնշող կլինեն՝ ծերություն, գնաճ և անկումներ»,- գրում է պարբերականը:
Ամերիկացիներին նաև խնդրել են նշել Բայդենի նախագահության ժամկետի լավագույն և վատագույն արդյունքները: Նրա պաշտոնավարման վատագույն հետևանքների թվում հարցվածների 28 տոկոսը նշել է գնաճը, 24 տոկոսը՝ ամերիկա-մեքսիկական սահմանի միգրացիոն ճգնաժամը, իսկ 19 տոկոսը՝ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը:
Բայդենի նախագահության լավագույն արդյունքները հարցվածների 19%-ը համարել է ինսուլինի արժեքի կարգավորումը ։ Միևնույն ժամանակ, 17%-ը նշել է, որ չի կարող վստահորեն պատասխանել այս հարցին: Հարցվածների մյուս 17%-ը գովաբանել է Բայդենին covid-19 համաճարակի ընթացքում նպաստներ վճարելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում