Թրամփը Պուտինին միջուկային սպառազինման կրճատման առաջարկ է արել

Թրամփը Պուտինին միջուկային սպառազինման կրճատման առաջարկ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուր է եկել միջուկային զենքի զինանոցների կրճատման գաղափարը։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կցանկանար նաև Չինաստանի մասնակցությունը ապամիջուկայնացման գործընթացին։

«Մենք կցանկանայինք տեսնել համաշխարհային ապամիջուկայնացում։ Իրականում մենք խոսել ենք Նախագահ Պուտինի հետ մեր երկու երկրների ապամիջուկայնացման մասին, և դեմ չէինք լինի, որ Չինաստանը նույնպես միանար։ Ես ձեզ կասեմ, որ նախագահ Պուտինին շատ է դուր եկել միջուկային ծրագրի զգալի կրճատման գաղափարը»,- նշել Է Թրամփը՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում:

Թրամփի խոսքով՝ չնայած Չինաստանի միջուկային զինանոցը բավականին փոքր է, սակայն Պեկինը մտադիր է առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում հասնել և Ռուսաստանին, և ԱՄՆ-ին, ուստի ԱՄՆ-ը շահագրգռված է զինաթափման գործընթացում Չինաստանի մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում