Մասկի խոսքերի պատճառով լեհ նախարարը կոչ է արել Tesla մեքենաներ չգնել
Նմանատիպ
«Դրանից հետո ոչ մի նորմալ լեհ չի կարող գնել Tesla-ի մեքենաները»,-նման կոչով է հանդես եկել Tok FM ռադիոկայանի եթերում Լեհաստանի սպորտի նախարար Սլավոմիր Նիտրասը։
Լեհերը չպետք է Tesla ընկերության արտադրության էլեկտրաավտոմոբիլներ գնեն։ Այս մասին Լեհաստանի սպորտի նախարար Սլավոմիր Նիտրասն ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ Էլոն Մասկի ելույթի պատճառով։
«Միգուցե պարոն Մասկն իր միլիարդներով վտանգ չի զգում, բայց Եվրոպայի կենտրոնում ապրող ցանկացած նորմալ մարդ, ով ի վերջո հիշում է, թե ինչ է տեղի ունեցել 80 տարի առաջ, չի կարող անտարբեր նայել տեղի ունեցածին»,- հավելել է նախարարը:
Հունվարի 25-ին Մասկը տեսակապով ելույթ ունենալով «Այլընտրանք Գերմանիայի համար» նախընտրական հանրահավաքի մասնակիցների առջև՝ նշել է, որ գերմանացիները պետք է դադարեն մեղավոր զգալ իրենց անցյալի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում