Yerevan
13
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայաստանը ցանկանում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի հետ սահմանազատում իրականացնել․ Միրզոյան

Հայաստանը ցանկանում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի հետ սահմանազատում իրականացնել․ Միրզոյան

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տնտեսական, տրանսպորտային ակտիվ համագործակցություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ ենք արել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե կառավարությունը հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին։

«Դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը։ Պատրաստ ենք այս ծրագրով, բայց նաև մյուս ուղղություններով վերջնականացնել Ադրբեջանի հետ հարբերությունների կարգավորման գործընթացը։ Նույն հավատամքը և նվիրվածությունն ունենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում