Toyota-ն ամբողջ աշխարհում իրացրել է 10 821 480 տրանսպորտային միջոց․ վաճառքի ծավալով առաջին տեղում է

Նմանատիպ
Ավտոմեքենաների վաճառքի ծավալներով ճապոնական Toyota Motor ավտոկոնցեռնը հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Այս մասին տեղեկանում ենք ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրական տվյալներից։
Ըստ տվյալների՝ 2024 թվականին ընկերության վաճառքի ծավալները նվազել են 3,7%-ով, չնայած այս հանգամանքին, նա միևնույն է մնում է ավտոմեքենաների վաճառքի առաջատարն աշխարհում և ամբողջ աշխարհում Toyota-ն իրացրել է 10 821 480 տրանսպորտային միջոց։ Այդպիսով ևս մեկ անգամ առաջ է անցնել գերմանական Volkswagen-ից և հինգերորդ տարին անընդմեջ դուրս եկել առաջին հորիզոնական:
Գերմանական կոնցեռնն անցյալ տարի ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 9,02 մլն ավտոմեքենա։ Տարվա ընթացքում նրա վաճառքը նույնպես նվազել էր, սակայն 2,3 տոկոսով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը՝ ամբողջ աշխարհում իրացրելով 7,23 մլն ավտոմեքենա, որը 1%-ով պակաս է, քան 2023 թվականին էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում