Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները
05/02/2025 11:57

Նմանատիպ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-գրել է խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում