«Կուբան»-«Սպարտակ»` 3:3. Յուրա Մովսիսյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվել էր Կրասնոդարի «Կուբանին»:
«Կուբան» մարզադաշտում կայացած խաղում թիմերը 3-ական գոլ խփեցին: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Սերդար Տասկին: Դաշտի տերերին հաջողվեց պատասխան գնդակը խփել միայն երկրորդ խաղակեսում` 48-րդ րոպեին աչքի ընկավ Սեկու Օլիսեն: Րոպեներ անց Օլիսեն արդեն առաջ մղեց «Կուբանին», սակայն դաշտի տերերի ուրախությունը երկար չտևեց. 61-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, լավ փոխանցում կատարեց Կիմ Չելստրյոմին, իսկ վերջինս էլ հաշիվը դարձրեց 2:2:
4 րոպե անց արդեն Ժոաո Կարլոսի փոխանցումից հետո Չելստրյոմը հյուրերին առաջ մղեց հաշվի մեջ: «Կուբանի» պատասխան գնդակը ևս չուշացավ. 67-րդ րոպեին Տասկին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և «Սպարտակի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իվելին Պոպովը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեցին:
Այս խաղից հետո «Սպարտակն» ունի 19 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Կուբանը» 21 միավորով 4-րդ տեղում է:
Հիշեցնենք նաև, որ «Սպարտակի» կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից և դեռ չի հայտավորվում խաղերին:
Ռուսատանի առաջնություն, 12-րդ տուր
«Կուբան»-«Սպարտակ»` 3:3
Գոլերը` Օլիսե 48՛, 56՛, Պոպով 68՛ (11 մետրանոց) – Տասկի 11՛, Չելստրյոմ 61՛, 65՛