Tesla-ի մեքենաներն արդեն ինքնուրույն են դուրս գալիս հոսքագծից

Նմանատիպ
Tesla կորպորացիան Տեխասի իր գործարանում գործարկել է ամբողջությամբ ինքնակառավարվող Full Self-Driving (FSD) համակարգը: Այս մասին հայտնում է Tesla AI X-ի պաշտոնական էջում։
Ընկերությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ֆիրմային էլեկտրամոբիլները հոսքագծից ինքնուրույն հասնում ավտոկայանատեղի։ Tesla-ում նշել են, որ մեքենաները կառավարվում են FSD Unsupervised-ով ՝ ավտոպիլոտի ամենաառաջադեմ տարբերակով, որի աշխատանքի համար պարտադիր չէ ղեկին մարդու ներկայությունը։
Tesla-ում ընդգծել են, որ մեքենաների ավտոպիլոտը վերապատրաստվում է արհեստական բանականության և AI4 տեսախցիկների նոր հավաքածուի հիման վրա: Նշվում է, որ ավտոմեքենաները դուրս են գալիս հոսքագծից և հաղթահարում մոտ 2,5 կիլոմետր, որպեսզի հայտնվեն գործարանային կայանատեղիում:
Կորպորացիայում նկատել են, որ իրենց մեքենաներն այս ռեժիմով անցել են ավելի քան 80 հազար կիլոմետր։ Ըստ Notebookcheck պարբերականի լրագրողների՝ Tesla-ն ձգտում է «հնարավորինս շատ կիլոմետրեր հաղթահարել», որպեսզի պատրաստի ամբողջական ավտոպիլոտի համակարգը գործարկումից առաջ։
Մարտի սկզբին չինական BYD կորպորացիան սկսել է այն ավտոմեքենաների վաճառքը, որոնց տանիքին տեղադրված են կվադրոկոպտեր։ Անօդաչու թռչող սարքը կարող է ոչ միայն վեր թռչել, այլև վայրէջք կատարել մեքենայի շարժման ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում