Գերեվարվածը Չինարիի բնակիչ է, ով «խմելու հետ սեր ունի»
07/08/2014 14:22
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում հայի են բռնել: Այս մասին տեղեկացրել էր Haqqin.az կայքը’ հղում կատարելով տարածաշրջանային TTV-ին:
Ըստ ադրբեջանական աղբյուրի, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի և հանձնել համապատասխան մարմիններին:
Ավելի ուշ Times.am–ին պարզ դարձավ, որ բռնվածը կամ գերեվարվածը Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանն է, ով գյուղացիների բնութագրմամբ՝ արբեցող էր, ուներ անհավասարակշիռ վարքագիծ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում