Ավելի քան 30.000 բնակարան մեկ վայրում։ TOON EXPO 2025-ին հաշված օրեր են մնացել
Կարդացեք նաև
Հաշված օրերից «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնն իր հյուրընկալ դռները կբացի տարվա ամենասպասված և նշանակալի միջոցառման՝ TOON EXPO 2025-ի համար։ Այս տարի ցուցահանդեսը վերադառնում է Մոսկվայից՝ ընդլայնելով հայաստանյան անշարժ գույքի շուկայի աշխարհագրությունը։ Այդ առիթով ցուցահանդեսի մասնակիցները պատրաստվում են հանդես գալ նոր առաջարկներով և բացառիկ պայմաններով, որոնք հասանելի կլինեն միայն TOON EXPO-ի շրջանակներում, որն այս տարի անց է կացվելու սեպտեմբերի 5-7-ը։
TOON EXPO-ի կազմակերպիչն է ցուցահանդեսների ոլորտում մեծ հեղինակություն վայելող Big Projects ընկերությունը։ Միջոցառման գլխավոր հովանավորն է ML Mining, պաշտոնական գործընկերը՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիան, իսկ հիմնական գործընկերը՝ Red Invest Group ընկերությունը։
Այս տարի եռօրյա ցուցահանդեսը խոստանում է լինել աննախադեպ՝ թե՛ անշարժ գույքի շուկան ներկայացնող մասնակիցների քանակով, թե՛ բացառիկ նախագծերով, որոնք կներկայացվեն հենց այս հարթակում։ Գործընկերների համոզմամբ՝ չնայած կառուցապատման ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին, շուկան տարեց տարի նոր վերելքներ է գրանցում և մշտապես գտնում է ժամանակակից ու արդյունավետ լուծումներ առաջացած մարտահրավերների համար։
Տուն Էքսպո 2025-ի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կառուցապատող ընկերությունների ավելի քան 30,000 բնակարանային առաջարկներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Իսկ թե որ կառուցապատողից գնել բնակարան և ինչ չափանիշներով ընտրել, այդ հարցում կարևոր դեր ունի Կառուցապատողների հայկական ասոցիացիան, որը միավորել է ոլորտի ամենահուսալի ու փորձառու ներկայացուցիչներին՝ վստահելիության բարձր երաշխիք ապահովելով գնորդների համար։
Մանրամասները՝ տեսանյութում.