Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը. Շարմազանով

Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը. Շարմազանով

Ի պաշտպանություն քաղբանտարկյալների ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է․ «Նիկոլական ռեժիմը գնում է  քաղբանատարկյալների թիվն ավելացնելու, վախի մթնոլորտ սերմանելու և մարդկանց մոտ հուսահատությունն ավելացնելու ճանապարհով: Սկսել են հոգևոր ու ազգային էլիտայից: Եթե ազատության մեջ գտնվող մեր քաղաքացիներն իրենց  բողոքի ձայնը չբարձրացնեն, ո՛չ միջազգային կառույցները կանդրադառնան դրան, ոչ էլ այլ մեկը»։

Նա շեշտել է՝ անհրաժեշտ է  ճնշումն ավելացնել իշխանությունների վրա, որ զգան հանրության դժգոհության ձայնն ու պուլսը:

Շարմազանովի խոսքով՝ իշխանությունները ունեն հստակ ծրագիր՝ ավարտել 3-րդ հանրապետության էջը՝ Հայաստանը դարձնելով պանթուրքիստական միջանցք.

«Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Անհրաժեշտ է  մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, համախմբվել և առաջ շարժվել: Եթե Նիկոլ Փաշինյանից դժգոհ քաղաքացիները համախմբվեն, համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը չի հերիքի»:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե վաղարշապատցիներն, ընտրելով ՔՊ-ի թեկնածուին,  «նոր լիցք հաղորդեցին» Մայր Աթոռի վրա գրոհելու իրենց նախաձեռնությանը, Շարմազանովն ասաց.

«Փաշինյանը մանիպուլացնում է. ինչպես 2021-ին որևէ մեկը նրան քվե չէր տվել Արցախը հանձնելու համար,  այնպես էլ հիմա նրան որևէ մեկը քվե չի տվել՝ Վեհափառին հեռացնելու: Ինքը չի կարող Վեհափառին հեռացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում