Ռուսաստանը միշտ էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ռազմական լուծում չունի. Մարիա Զախարովա

Ռուսաստանը միշտ էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ռազմական լուծում չունի. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ռազմական լուծում չունի։

Ռուսաստանը սկզբից իսկ նշել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել է Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը, որը ռազմական լուծում չունի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Մեր երկիրը սկզբից, իր առաջին հայտարարություններում նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այս ագրեսիան, որ այս իրավիճակի համար որևէ ռազմական լուծում չկա կամ տարածաշրջանում սեփական կարգեր հաստատելու փորձերը անընդունելի են։ Անհրաժեշտ է անմիջապես անցնել իրական, ոչ թե ձևական, այլ իրական քաղաքական-դիվանագիտական կարգավորման, որի հիմքում, իհարկե, պետք է լինի բանակցային գործընթացը՝ բոլոր կողմերի դիրքորոշումների իրական հաշվառմամբ», — ասել է Զախարովան, ում խոսքերը փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում