Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ փաստացի հաստատվել է խաղաղություն․ Իլհամ Ալիև
22/04/2026 14:00
Կարդացեք նաև
Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի երկու երկրների ղեկավարները հրավիրվել են Սպիտակ տուն, որտեղ նրանք ստորագրել են համատեղ հռչակագիր, որը հետագայում նախաստորագրվել է արտաքին գործերի նախարարների կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում