Իրանում փորձում են ցույց տալ, թե Խամենեին շարունակում է ղեկավարել երկիրը․ Financial Times
Կարդացեք նաև
Բրիտանական Financial Times պարբերականի հրապարակման համաձայն՝ Իրանի իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, թե երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շարունակում է լիարժեք վերահսկել պետական կառավարման գործընթացները։
Հրապարակման մեջ նշվում է, որ Խամենեիի երկարատև հանրային բացակայությունից հետո Իրանում ակտիվացել են քննարկումները նրա առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ։ Այդ ֆոնին պաշտոնական աղբյուրները սկսել են ավելի հաճախ տեղեկություններ տարածել առաջնորդի վիճակի մասին՝ փորձելով ցույց տալ, որ նա առողջ է և շարունակում է անձամբ որոշումներ ընդունել։
Financial Times-ի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարությունների շարքը նպատակ ունի ընդգծել, որ Խամենեին ներգրավված է կարևոր որոշումների կայացման մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնության, միջուկային բանակցությունների և Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման հարցերում։
Պարբերականը նաև գրում է, որ իրանցի պաշտոնյաները սկսել են ավելի բաց խոսել առաջնորդի վիճակի մասին այն բանից հետո, երբ ուլտրապահպանողական շրջանակները քննադատել էին հնարավոր զիջումները, ինչպես նաև տարածվել էին խոսակցություններ, թե իրական իշխանությունը կենտրոնացած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում