Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում․ Դմիտրի Պեսկով
27/05/2026 13:56
Կարդացեք նաև
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում և աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք Միության գագաթնաժողովին.
«ԵԱՏՄ հանդիպումների օրակարգը բարդ է՝ կապված Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Հայկական օրենսդրությունը պարտավորեցնում է Երևանին կողմնորոշվել դեպի ԵՄ։ Սակայն ԵՄ անդամակցությունը թեկնածուների համար շատ հեռու նպատակ է: ԵԱՏՄ-ից Հայաստանը ստանում է երաշխավորված շահաբաժիններ, մինչդեռ ԵՄ դեպքում նման երաշխիքներ չկան։
Ինքը՝ հայ ժողովուրդը պետք է որոշի՝ որ միավորումում լինել:
Ոչ ոք չի կարող համոզել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն պարզաբանումներ անհրաժեշտ են. Հայաստանի գործողությունները չպետք է խոչընդոտեն մյուսների ինտեգրացիային»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում