Իրական հանցագործությունների աճը վխտում է. Լուսինե Մարտիրոսյան

Իրական հանցագործությունների աճը վխտում է. Լուսինե Մարտիրոսյան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ էլ Նորապատում՝ դանակահարություն, մի ընտանիքից երեք անձի ապանություն:

Դեպքին նախորդել է դեռևս ամիսներ առաջ կողմերի միջև ծագած վիճաբանություն, դանակահարություն… լավ, դեռ որքան պիտի ոստիկանությունն իր ուղիղ պարտականությունները թողած՝ ֆբ գրառումներ հսկի ու քպ-ականներ ուղեկցի:

Արդեն որերորդ դեպքն է՝ Նիգավան, Վեդի, Աջափնյակ, Արմավիր… բոլոր այս և էլի շատ դեպքերում, անդառնալի հետևանքներին նախորդել են դեպքեր, որոնք ուղղակի անտեսվել են պատկան մարմինների կողմից: Իրական հանցագործությունների աճը վխտում է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում