Իրանը բանակցություններում գլխավոր պայման է դարձրել սառեցված ակտիվների ապաշրջափակումը․ The Telegraph
Կարդացեք նաև
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի միայն այն դեպքում, եթե ապաշրջափակվեն շուրջ 24 միլիարդ դոլարի չափով սառեցված իրանական ակտիվները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Թեհրանը պահանջում է, որպեսզի համաձայնագրի մասին հայտարարությունից անմիջապես հետո փոխանցվի 12 միլիարդ դոլար, իսկ մնացած գումարը տրամադրվի հաջորդ 60 օրվա ընթացքում։
Խոսքը վերաբերում է նավթի և գազի վաճառքից գոյացած միջոցներին, որոնք սառեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում և պահվում են Հարավային Կորեայում, Կատարում, Իրաքում և Գերմանիայում։
The Telegraph-ի տվյալներով՝ հենց այս պահանջն է դարձել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական խոչընդոտը։
Միաժամանակ նշվում է, որ Դոնալդ Թրամփի մի շարք դաշնակիցներ դեմ են նման քայլին՝ պնդելով, որ դա կարող է ընկալվել որպես «պարգևատրում» Իրանի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում