Բյուրականի դպրոցի տնօրենն ուսուցիչներին կանչում է հանրահավաքի. Hraparak.am
31/05/2026 12:43
Կարդացեք նաև
Մեր ձեռքի տակ է հայտնվել Բյուրականի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն` ուղղված դպրոցի ուսուցիչներին։ Գրում է hraparak.am-ը։
«Տնօրենը ուսուցիչներին հանձնարարում է Արագածոտնի մարզպետի և իր թիմակիցների հետ հանդիպման գնալ, որպես բոնուս նշում է, թե համերգ է լինելու: Վարչական ռեսու՞րս` չէ, չենք լսել, ՔՊ-ի քարոզարշավին գալիս են իրենց «կամքով և մեծ ուրախությամբ»,-ասվում է նյութում որին կցված է նաև այդ ձայնագրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում