12/13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր

12/13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր

Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ ԿԸՀ հաղորդմամբ, այս տեղամասում քվեարկության  օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։

Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։

Նշենք, որ 8-րդ քվեաթերթիկը Ազգային-ժողովրդավարական բևեռն էր։

Հիշեցնենք՝ երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր են ճանաչվել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյուքնները։ Երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում