Պարսից ծոցի երկրների առաջնորդները համոզել են Թրամփին հրաժարվել Իրանի դեմ հարվածի ծրագրից․ Politico

Պարսից ծոցի երկրների առաջնորդները համոզել են Թրամփին հրաժարվել Իրանի դեմ հարվածի ծրագրից․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի դեմ ռազմական հարված հասցնելու ծրագրից այն բանից հետո, երբ նրա հետ հեռախոսազրույցներ են ունեցել Պարսից ծոցի և Հարավային Ասիայի մի շարք երկրների առաջնորդներ։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է «այս երեկո շատ ուժեղ հարված հասցնել» Իրանին, վերջինիս հետ կապ են հաստատել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին, ԱՄԷ նախագահ Մոհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը։

Նրանք, ըստ Politico-ի, վստահեցրել են ԱՄՆ նախագահին, որ Թեհրանի հետ նախնական համաձայնությունը «գրեթե ձեռք է բերվել»։

Հրատարակության փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ այդ երկրները ազդեցություն ունեն Թեհրանի և Իրանի գերագույն առաջնորդի վրա, իսկ նրանց վստահությունը, որ գործարքը մոտ է, նպաստել է Իրանի դեմ հարվածի ծրագրից հրաժարվելուն։

Politico-ն ընդգծում է, որ տեղեկությունը հիմնված է իր աղբյուրների տվյալների վրա, և պաշտոնական հաստատում առայժմ չի հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում