Իրանի դեմ սահմանափակող միջոցառումների իրականացումը շարունակվում է․CENTCOM
12/06/2026 16:44
Կարդացեք նաև
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու ավիացիան շարունակում են պարեկություն իրականացնել տարածաշրջանի ջրային տարածքներում՝ Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցառումների պահպանությունն ապահովելու նպատակով։
CENTCOM-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչ օրս ամերիկյան ուժերը փոխել են 136 նավի երթուղի և շարքից դուրս են բերել 9 նավ՝ գործող ռեժիմի իրականացումն ապահովելու համար։
Հրամանատարությունը նշել է, որ գործողությունները շարունակվում են տարածաշրջանում անվտանգության և նավագնացության վերահսկողության նպատակով
Հետևեք մեզ նաև Telegram-ում