Իրանի և ԱՄՆ-ի միջև Հորմուզի նեղուցի հարցով «թեժ գիծ» չկա և չի լինելու․ ԻՀՊԿ
26/06/2026 21:29
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հերքել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծվել է ուղիղ «թեժ գիծ»։
ԻՀՊԿ ներկայացուցիչ Սարդար Մոհիբիի խոսքով՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ որևէ ուղիղ «թեժ գիծ» չկա և չի լինելու։ Այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է և վճռականորեն հերքվում է։ Դա չի եղել և չի լինելու», — հայտարարել է Մոհիբին։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի իրավասության ներքո և որևէ առնչություն չունի Միացյալ Նահանգների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում