Աշնանային ծառատունկի արդյունքում Երևանում ծառերի ու թփերի թիվն ավելացել է 20 հազարով
Նմանատիպ
Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրով ինչպես նաև կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձև ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց ընտրվել են: Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում:
Մայրաքաղաքում ավարտվել են նաև շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։ Վարդակակաչների ծաղկման ժամանակահատվածը գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսներն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում