Զելենսկիին ուկրաինացիներ պետք չեն՝ ո՛չ կենդանի, ո՛չ էլ մեռած․ Մարիա Զախարովա
05/07/2026 20:17
Կարդացեք նաև
Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիների կարիք չունի՝ ո՛չ կենդանի, ո՛չ էլ մահացած։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի հրաժարումը դադարեցնել Կոնստանտինովկայում մարտական գործողությունները և ուկրաինական կողմին հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը առաջարկել է Ուկրաինային դադարեցնել Կոնստանտինովկայում հրետակոծությունը հուլիսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ը՝ զոհված ուկրաինացի զինծառայողների աճյունները տեղափոխելու համար։ Ուկրաինան մերժել է առաջարկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում