ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ուժեղ Հայաստան»-ի դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 105 թեկնածուի գրանցումները
08/07/2026 17:56
Կարդացեք նաև
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 105 թեկնածուների գրանցումները։
Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: