Վիկտոր Վալդեսը վերադարձել է Բարսելոնա
28/11/2014 23:46
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով վերջին շրջանում մարզվում էր «Մանչեսթեր Յունայթեդում», անգլիական ակումբի հետ պայմանագիր չի կնքի: «Catalunya Ràdio»-ն հաղորդում է, որ Վալդեսն արդեն վերադարձել է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վալդեսը ծանր վնասվածք ստացավ, իսկ ամռանը հեռացավ «Բարսելոնայից»: Իսպանացի դարպասապահը պետք է պայմանագիր կնքեր «Մոնակոյի» հետ, սակայն ֆրանսիական ակումբում հրաժարվեցին նրա ծառայություններից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Վիկտորին առաջարկեց մարզվել իր թիմում:
Ավելի վաղ անգլիական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Վիկտոր Վալդեսը կարիերան շարունակելու է հենց «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում