Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգները հասել է Իրանի հետ պատերազմում իր սահմանած հիմնական նպատակներին, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։
«Այս մարդկանց հետ կարող եք բանակցել միայն ուժի միջոցով», – ասել է Թրամփը։
Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ նա նշել է, որ իր ներկայացուցիչները շարունակում են շփումները՝ հավելելով, որ նման շփումներ եղել են հարցազրույցից մեկ ժամ առաջ։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց ամեն անգամ, երբ գործարք կնքում են, ցանկանում են խախտել այն», – ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին չի ցանկանում բանակցել։
«Ես հիմա չեմ ուզում բանակցել։ Եկեք չբանակցենք։ Երեք օր առաջ մենք համաձայնություն ունեինք», – նշել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանի չնստի բանակցությունների սեղանի շուրջ, ապա ԱՄՆ-ն կոչնչացնի այդ երկրի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։