Թրամփի վարչակազմը ԱՄԷ-ին հասանելիություն է տրամադրել ԱԲ առաջատար չիպերին․ WSJ

Թրամփի վարչակազմը ԱՄԷ-ին հասանելիություն է տրամադրել ԱԲ առաջատար չիպերին․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Միացյալ Արաբական Էմիրություններին ընդլայնված հասանելիություն է տրամադրել արհեստական բանականության համար նախատեսված առաջատար չիպերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ն աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։ Հաղորդվում է, որ Էմիրությունները մասնակցել են իրանական թիրախների դեմ իրականացված գործողություններին և նպաստել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգ ապահովմանը։

Նոր կանոնների համաձայն՝ ԱՄԷ-ն կօգտվի երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման այնպիսի ռեժիմից, ինչպիսին արդեն գործում է եվրոպական երկրների, Հարավային Կորեայի և Հնդկաստանի համար։

Միաժամանակ, The Wall Street Journal-ը նշում է, որ այս որոշումը կարող է հարցեր առաջացնել ԱՄՆ Կոնգրեսում։ Թերթի տեղեկություններով՝ ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահայանը, որը վերահսկում է G42 տեխնոլոգիական ընկերությունը, նախորդ տարի դարձել է Թրամփի ընտանիքի խոշոր գործարար գործընկերը։ Բացի այդ, G42-ը քննարկում է ամերիկյան ընկերության վերածվելու հնարավորությունը, որի վերահսկիչ բաժնեմասը կարող է պատկանել ԱՄՆ ներդրողներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում