Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումը հասել է ռեկորդային նվազագույնի
Կարդացեք նաև
Սաուդյան Արաբիայի հում նավթի արտահանումը երրորդ ամիսն անընդմեջ նվազում է՝ մայիսին հասնելով օրական 3,43 միլիոն բարելի, ինչը վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ արտահանման կրճատման հիմնական պատճառներն են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետևանքով առաջացած խափանումները, ինչպես նաև երկրի ներսում նավթի սպառման աճը։
Չնայած նավթի արդյունահանման ծավալների որոշակի վերականգնմանը՝ տարածաշրջանային լարվածությունը շարունակում է բացասաբար ազդել էներգետիկ շուկաների վրա։
Reuters-ի փոխանցմամբ՝ մտահոգություն են առաջացնում նաև Եմենի հութիների սպառնալիքները՝ խոչընդոտելու Սաուդյան Արաբիայի ծովային փոխադրումները, ինչը կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել համաշխարհային էներգակիրների մատակարարումների և միջազգային առևտրի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում