ԱՄՆ-ը դեռ չի որոշել՝ Ուկրաինային տրամադրե՞լ Patriot համակարգերի հրթիռների արտադրության լիցենզիա․ Դոնալդ Թրամփ
31/07/2026 10:20
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի կայացրել որոշում՝ Ուկրաինային տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռ-որսիչների արտադրության լիցենզիա, գրում է Financial Times-ը։
Թրամփի խոսքով՝ Patriot-ը «բացառիկ զենք» է, և ԱՄՆ-ը պետք է առավելագույն զգուշությամբ մոտենա նման լիցենզիաների տրամադրման հարցին։
«Մենք հրթիռներ չենք փնտրում։ Մենք խաղաղություն ենք փնտրում», – ասել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ իր գլխավոր առաջնահերթությունը մնում է Ուկրաինայում պատերազմի ավարտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում