Ալիևը շնորհակալություն է հայտնել Մասուդ Փեզեշքյանին՝ ընդգծելով Իրանի հետ «եղբայրությունը»
10/08/2026 15:34
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Իրանի հետ «եղբայրական» հարաբերությունների մասին՝ շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին Ադրբեջանի վերաբերյալ նրա «բարի և անկեղծ խոսքերի» համար։ Այս մասին Ալիևը գրել է X սոցիալական ցանցում։
«Պարոն նախագահ Մասուդ Փեզեշքյան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ Ադրբեջանի մասին ձեր բարի և անկեղծ խոսքերի համար։ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ միասին են եղել դժվար ժամանակներում»,— նշված է նրա գրառման մեջ։
Ալիևը միաժամանակ իրանական ժողովրդին որակել է որպես «եղբայրական»։
Հիշեցնենք, որ հունիսին CNN-ը գրել էր, թե Իրանի հետ պատերազմի ընթացքում Իսրայելը Ադրբեջանում տեղակայել է էլիտար ստորաբաժանումներ։ Հրապարակման աղբյուրների խոսքով՝ բազաները գտնվել են հետխորհրդային երկրի հարավում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում