31 եվրոպական երկիր և միլիոնավոր օգտատերեր. ChatGPT-ում մեկնարկում է գովազդային համակարգը
Կարդացեք նաև

OpenAI ընկերությունը հայտարարել է ChatGPT-ում գովազդային ծրագրի ընդլայնման մասին. oգոստոսի 24-ից եվրոպական 31 երկրների միլիոնավոր օգտատերեր չաթ-բոտի հետ զրույցներում սկսելու են տեսնել գովազդային հաղորդագրություններ: Սրանով գովազդային ծրագրում ընդգրկված երկրների ընդհանուր թիվը հասնում է 40-ի:
Գովազդը ցուցադրվելու է բացառապես Free և Go սակագնային պլաններից օգտվողների համար, մինչդեռ Plus, Pro և Enterprise վճարովի փաթեթների բաժանորդները զերծ են մնալու գովազդային նյութերից: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ սա եվրոպական մարքեթոլոգներին նոր հնարավորություն է տալիս կապ հաստատելու այն սպառողների հետ, որոնք ակտիվորեն տեղեկատվություն են փնտրում և համեմատություններ անում:
OpenAI-ում հավաստիացնում են, որ գովազդային հաղորդագրություններն անջատված են լինելու չաթ-բոտի պատասխաններից և որևէ ազդեցություն չեն ունենա բովանդակության վրա: Բացի այդ, ընկերությունը նշում է, որ զրույցների տվյալները չեն փոխանցվի գովազդատուներին:
Հատկանշական է, որ չաթ-բոտերում գովազդի ներդրումն անցյալում արժանացել է քննադատության, մասնավորապես՝ օգտատերերի էմոցիոնալ կախվածության շահարկման և առողջապահական ու քաղաքական թեմաներով զրույցների ընթացքում թիրախային գովազդների հնարավոր ցուցադրության վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում