Մեքքայի համաձայնագիրը մտավ գործնական փուլ․ Ստամբուլում մեկնարկել է եռակողմ դաշինքի առաջին նիստը
Կարդացեք նաև
Ստամբուլում տեղի է ունեցել Քաղաքական հարցերի և պաշտպանության ռազմավարական կոմիտեի առաջին նիստը։ Սա Թուրքիայի, Պակիuտանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի շրջանակում ձևավորված բարձրագույն համակարգող մարմինն է։
Նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ այս համաձայնագրով տարածաշրջանում սկիզբ է դրվում անվտանգության ու բազմակողմ համագործակցության սկզբունքայնորեն նոր ճարտարապետության ձևավորմանը։ Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ձևավորված դաշինքն ի սկզբանե ստեղծվում է որպես բաց համակարգ, որը նախատեսված է հետագա ընդլայնման համար և նպաստելու է տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ու անորոշության մակարդակի նվազեցմանը։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ Ֆիդանը խիստ հայտարարություններ է արել Իսրայելի վարչապետի հասցեին՝ նրան անվանելով «մարդկության, միջազգային հանրության ու գլոբալ կայունության ընդհանուր թշնամի» և ցեղասպանության պատասխանատու։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Նեթանյահուից եկող սպառնալիքը լոկ Անկարայի շահերի տիրույթում դիտարկելը խորը մոլորություն է, և միջազգային հանրությունը պարտավոր է վճռական հակահարված տալ այդ սպառնալիքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում