Նեպալում և Չինաստանում աղետի զոհերի թիվն անցել է հազարը

Նեպալում և Չինաստանում աղետի զոհերի թիվն անցել է հազարը

Նեպալում և Չինաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների ու սահանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1 000-ը։ Նեպալի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է 987 զոհվածի և 3 916 անհետ կորածի մասին, որոնցից 583-ը օտարերկրացիներ են։ Չինական կողմը հաստատել է 16 մարդու մահ և 546 անհետ կորածի փաստը։

Աղետի պատճառները պարզելու համար գիտնականներն ուսումնասիրել են արբանյակային լուսանկարները։ Պարզվել է, որ օգոստոսի 26-ին Հիմալայներում սառցադաշտի տակի ապարները փլուզվել են։ Քարաթափումն այնքան հզոր է եղել, որ գրանցվել է որպես 5,2 մագնիտուդով սեյսմիկ ցնցում։ Լեռնային ապարների, սառույցի և հալոցքային ջրերի հսկայական զանգվածները լցվել են գետահովիտները՝ փակելով հունն ու առաջացնելով աղետալի վարարումներ։

Տուժած շրջաններում փրկարարական աշխատանքները չեն դադարում․ ուղղաթիռների միջոցով Նեպալում эվակուացվել է ավելի քան 11,8 հազար մարդ։ Սահմանամերձ գոտում առաջնահերթ խնդիր է մնում 12 հիդրոէլեկտրակայանների տարածքում անհետացած 900 աշխատակիցների որոնումը, որոնցից շուրջ 500-ը, ըստ նախնական տվյալների, արգելափակված են թունելներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում