«Դա իրենց ինքնիշխան իրավունքն է»․ Օվերչուկը՝ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին

«Դա իրենց ինքնիշխան իրավունքն է»․ Օվերչուկը՝ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը Երևանի ներքին գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչ էլ որ որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մոտենա ԵՄ-ին», – նշել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Մոսկվան հարգում է Երևանի որոշումները, սակայն միաժամանակ ակնարկում է, որ Եվրամիության հետ մերձեցումը կարող է հանգեցնել այն տնտեսական արտոնությունների վերանայմանը կամ կորստին, որոնք Հայաստանը ստանում է ներկայիս տնտեսական ձևաչափերի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում